Արման.
Բարև Ձեզ: Պատվիրել եմ նոր հագուստ Ռուսաստանից, քանակը 19 հատ, ընդհանուր 13կգ: Հիմա գտնվում է կարգոյում, չունեմ ԱՁ: Որպես ֆիզիկական անձ ինչքա՞ն պետք է մաքսավճար վճարեմ, որպեսզի կարողանամ վերցնել իմ ծանրոցը: Հագուստը գնվել է շուկայից, չկա ոչ մի օրինական փաստաթուղթ գնի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Նշեմ, որ հագուստը գիշերազգեստներ են՝ 2 տարբեր մոդելների և երանգների։
Չափաքանակից պակաս եք բերել, իսկ արժեքը՝ 150 հազ. դրամը եթե չի անցնում, խնդիր չի լինի:
Բայց ես չունեմ ինչ-որ ինվոյս, թե ինչքանով են գնվել այդ գիշերազգեստները, դրանք գնված են 3-րդ անձի կողմից և ուղարկվել են ինձ, իսկ թե իրենք ինչ գնով են հաշվելու շուկայական արժեքը տվյալ հագուստի, արդեն չգիտեմ։
Եթե փոստով է ուղարկվել չափաքանակը 31 կգ կամ 150 000, իսկ գինը դժվար չի, մաքսայինի բազայում կան, կարող են կիրառել այստեղի վաճառքի գներով գնահատման եղանակը։
Եղբայր, ուղարկել են բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, իսկ այդ սակագները կա՞ն համացանցում։
Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ստանալու դեպքում չափաքանակը 25 կգ է։
Ոչինչ չեք վճարելու, հագուստի չափաքանակը 25 կգ-ն է։