Արսեն․
Բարև ձեզ, մասնագետներ ջան: Չինաստանից ցանկանում եմ մեծաքանակ խաղալիքներ ներմուծել, որի մեջ կոնֆետներ կան:
Նախ կխնդրեմ մաքսազերծման հետ կապված օգնեք, ինչպե՞ս է հաշվարկվելու: Նաև կցանկանամ իմանալ՝ արդյո՞ք ինչ որ լիցենզիա կամ անվտանգության թղթեր հարկավոր են, քանի որ կոնֆետներ կան մեջը։ Հայաֆիկացում արվելու՞ է, թե՞ ոչ, դրոշմապիտակ կպցվելու՞ է, թե՞ ոչ։
Եվ նաև կխնդրեմ ասեք՝ հարկային դաշտում ո՞ր ձևով ավելի օգտակար կլինի գրանցվել, երկու հոգով ենք ցանկանում զբաղվել: Շնորհակալություն նախապես։
1 մաքսազերծման հետ կապված օգնեք, ինչպե՞ս է հաշվարկվելու: դա կախված է տվյալ ապրանքի կոդից, մաքսատուրք,ԱԱՀ
2 լիցենզիա պետք չի, սակայն խաղալիքներ ու կոնֆետների անվտանգության հավաստագրեր պետք են, դրոշմապիտակ չի կպցվելու։
3 Եվ նաև կխնդրեմ ասեք՝ հարկային դաշտում ո՞ր ձևով ավելի օգտակար կլինի գրանցվել, երկու հոգով ենք ցանկանում զբաղվել: ՍՊԸ,
Շնորհակալ եմ Տիգրան ջան: Մի քանի ճշտում ևս
1. ապրանքի կոդը ինչպե՞ս իմանամ,
2. անվտանգության հավաստագրեր ո՞վ է տալու,
3. հայաֆիկացում արվելու՞ է։
1 ինտերնետու որոնեք,կգտնեք, 2 արտադրող կամ վաճառող կողմը, եթե այստեղ իհարկե հավաստագիր հանելու պահանջ չլինի, 3 չգիտեմ,առիթ չեմ ունեցել,
Շնորհակալություն, Տիգրան ջան ատգաա կոդը չեմ կարողանում գտնել, ու քանի որ համ խաղալիք է ու համ էլ մեջը կոնֆետ, չեմ հասկանում ի՞նչ կատեգորիայով է մաքսազերծվելու։
ես այսքանը կարող եմ գրել, մնացածը մասնավոր խորհրդատվություն է,
Դիմեք մաքսային բրոքերի։