Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է

Հռիփսիմե.

Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ:

Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լևոն

Ներմուծման ժամանակ հայտարարագրի հիման վրա կվճարեք ԱԱՀ, որը հետո վաճառքի ժամանակ կհաշվանցեք:
Իսկ որպես ճիշտ տարբերակ պետք է նշվի առաքվող վայրից ՀՀ սահման, կամ օրինակ Սադախլո, և երկրորդ մասը՝ Սադախլո կամ ՀՀ սահման- Երևան:
Այստեղ էլ կառաջանա 5% ոչ ռեզիդենտի շահութահարկ, որը պետք է վճարեք բյուջե մինչև վճարմանը հաջորդող հաջորդ ամսվա 20-ը և տարեկան ներկայացնեք հաշվարկ մինչև սույն տարին հաջորդող տարվա փետրվարի 20-ը: 5% հարկը հաշվվում է ՀՀ սահմանից մինչև Երևան ընկած տրասնպորտային գումարի նկատմամբ:

Նաիրա

Հարգելի Լևոն, իսկ ինչու՞ գրել Սադախլո կամ ՀՀ սահման, այլ ոչ թե Բագրատաշեն:

Գոհար

ԽՆԴևՈՒՄ ԵՄ ԳՐԵԼ ՀԵՌ՚ ՀԱՄԱՐԸ