Վաչե․
Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը “Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ” ապրանքի համար։
Այո ԱԱՀ վճարելու եք, ինվոյսն է պետք վաճառող կողմի,սերտիֆիկատ որակի եթե սերտիֆիկացման ենթակա է, տրանպորտային փոխադրման փաստաթղթերը, մաքսատուրքը նայեք ըստ ԵՏՄ դրույքաչափերի ապրանքի կոդով՝, հնարավոր է բնապահպանական հարկ էլ վճարեք,
Փաստաթղթերը հետևյալն են. ինվոյս, բեռնափոխադրման համար վճարված փաստաթուղթ, իսկ եթե ճանապարհածախսը ներառվելու է ինվոյսային գնի մեջ այդ դեպքում ձեզ առանձին ճանապարհածախս հարկավոր չէ, միայն։ Ինվոյսում պետք է նշել համապատասխան ինկոտերմը, ԱՁ-ի հաշվից ապրանքի դիմաց կատարված վճարումը։ Հարցերի պարագայում կարող եք գրել։