Մայա․
Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:
Բարև Ձեզ։ Հարգելի Մայա, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի հարցադրումը այսպես ձևակերպել․ ո՞ր տարբերակը ճիշտ կլինի։ Եթե տվյալ անձը ապրանքները ներմուծում է անձնական օգտագործման համար, ապա ճիշտ կլինի, որ ներմուծումը կատարվի ֆիզ․ անձի անունով (ոչ ԱՁ-ի)։
Բացի դա, եթե ԱՁ-ի անունով ներմուծեք, հետագայում պետք է հիմնավորեք, թե տվյալ ապրանքները որտեղ են օգտագործվել և ինչ կապ ունեն ԱՁ գործունեության հետ։
Հարգելի Արթուր, շնորհակալություն պատասխանի համար:
որպես ԱՁ ներմուծելու դեպքում պետք է հետո ներկայացնեք որպես իրացում, իսկ անձնական որպես ներմուծելու դեպքում, կկատարեք մաքսազերծում ու կարող է իր անձնական կարիքների համար օգտագործել,
Հարգելի Տիգրան, շնորհակալություն պատասխանի համար:
Ճի՞շտ եմ հասկանում՝ Ա/Ձ- ով ներկրելիս մաքսազերծում չի արվում և ՀԴՄ-ով ներկայացվում է իրացում: Որևէ հաշվետվություն /հայտարարագիր կամ հայտարարություն/ ՀՏ կամ վիճակագրական չի ներկայացնում: Միայն տարեկան իրացման ծավալների հաշվետվությունում ներառում է ընդհանուր իրացման մեջ:
Ա/ձ-ն գործում է շրջանում և աշխատում է միկրոյով՝ ՀԴՄ-ն առանց անվանացանկի:
Ոչ, մաքսազերծում բոլոր կարգավիճակների դեպքում կատարվում է,Եթե որպես ԱՁ բերվի մեկ է պետք է մաքսազերծվի, ու պետք է իրացում ներկայացվի, թող որպես ֆիզ.անձ ներմուծի, կախված ապրանքի կոդից մաքսատուրք,ԱԱՀ պետք է վճարի,