Ներմուծող կազմակերպություն

Ani.

Բարև ձեզ, ես առաջին անգամ պետք է վարեմ ներմուծող կազմակերպության հաշվապահություն, ինձ ասել են, որ դա շատ դժվար է: Կազմակերպությունը նորաբաց է, դեռ կառելի է ասել, ոչ մի գործարք չի արել: Կարող եք ինձ ասել ինչ հաշվետվություններ և եևբ պետք է ներկայացնեմ ներմուծող ՍՊԸ-ի համար: Ինչպես պետք է սկսեմ???

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ Աֆրիկյան

Անի ջան, որևէ բարդ բան չկա ներմուծող կազմակերպության հետ կապված, պարզապես սկզբում կարող է “անսովոր” լինել: Անհրաժեշտ է ճիշտ հաշվել ներմուծված ապրանքանյութական արժեքների ինքնարժեքը, և ճիշտ լրացնել ԱԱՀ-ի հաշվետվության ներմուծմանը վերաբերող տողը: Մի փոքր բարդություն կարող է առաջանալ եթե ԱԱՀ-ի գումարի վճարման հետաձգում կա:

Ani

Կազմակերպությունը նորաբաց է, ոչ մի գործարք դեռ չի արել և ԱԱՀ-ով չի աշխատում

Անուշ Աֆրիկյան

Եթե ԱԱՀ ով աշխատող չի, ապա մաքսատան ԱԱՀ-ն միացվում է ապրանքի ինքնարժեքին, և Ձոր գործը հեշտանում է,,, բայց,Անի, նայել եք? ԱԱՀի օրենքի` ԱԱՀ վճարող համարվելու չափորոշիչները, հաստատ ԱԱՀ վճարող չեք? Բայց իմ կարծիքով ավելի լավ է (ընկերության համար) դիմում տալ հարկային և ԱԱՀ վճարող դառնալ, որպիսզի մաքսատան ԱԱՀ-ն հաշվանցեք, և ոչ թե ապրանքի ինքնարժեքը, հետևաբար և գինը ավելացնեք: