Ներմուծման և արտահանման ձևակերպումներ

Լիլիթ․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ սովորել ներմուծում և արտահանում ձևակերպել՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից: Որտեղի՞ց սկսեմ, կա՞ն նյութեր հասանելի ներկայացված: Շնորհակալ կլինեմ, եթե ուղղություն ցույց տաք:

Կամ գուցե կա՞ն արդյունավետ դասընթացներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Լավ կլինի հիմնովին սովորել, սակայն միայն ներմուծում և արտահանում ձևակերպելով չպիտի սահմանափակվեք, դիմեք լավագույն մասնագետներին:


Լիլիթ

Հենց դա եմ ուզում, ու՞մ դիմեմ, ո՞ր կենտրոնում են սովորեցնում հիմնովին:

Tigran

Դիմեք ՊԵԿ, այս հայտարարությունը երևի կօգնի,նայեք ավելի մանրամասն իրենց կայքում,

ԴԱՍԸՆԹԱՑ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՊԵԿ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը 2023 Թ.-Ի ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 10-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է…

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի հունիսի 28-ից հուլիսի 10-ը կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով 8-օրյա դասընթացներ՝ մաքսային ձևակերպումների գործող մասնագետների համար (ՀՀ ՊԵԿ նախագահի 2022թ. հունվարի 26-ի N 79-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն):

Դասընթացների մասնկիցների թեստավորումը կանցկացվի 2023թ-ի հուլիսի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում։ 

Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ թեստավորումը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում:

Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Կից ֆայլով ներկայացվում է նաև դասընթացի ծրագիրը:

Javahir

Բարև Ձեզ, եթե դեռ ցանկություն ունեք սովորելու գրեք սիրով կօգնեմ այդ հարցում։

Աննա

Ողջույն, թողեք կոնտակտ խնդրում եմ։