Անի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Ներմուծման հայտարարագիր Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը Ներմուծման հայտարարագիր Ինչպե՞ս ներկայացնել ԵՏՄ ներմուծման հայտարարությունը Ներմուծման ԱԱՀ
ԵՏՄ-ից ներմուծման հարկային հայտարարագիրը, լրացվում է հարկային ծրագրով։ Հարկային ծրագրում պետք է մտնեք ԵՏՄ գործարքների դարան։
Շնորհակալ եմ արձագանքի համար։
Տեղեկացնեմ, որ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում պետք է ներկայացնեք նաև ամսական վիճակագրական հաշվետվություն՝ գրանցվելով trade.gov.am -ում:
Գայանե ջան շնորհակալ եմ արձագանքի համար: Խնդրում եմ ասեք՝ սա պարտադիր պետք է լրացնել, անկախ նրանից այդ ամիս ներմուծում ունեցել ենք, թե՞ ոչ։
Այն լրացվում է յուրաքանչյուր ներմուծման համար առանձին-առանձին: Եթե տվյալ ամսին ներմուծում չեք ունեցել, ապա լրացնելու բան էլ չունեք:
https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf