Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, Ռուստաստանի Դաշնությունուից որպես ֆիիկական անձ իրականացրել եմ ապրանքի ներկրում` անձնական օգտագործման նպատակով: Ներկրված ապրանքի քաշը գերաանցել է սահմանված 25 կգ և կազմել 265կգ, քանակը 2 հատ: ԵՏՄ գործարքների դարանում լրացրել եմ այս տվյալները` քանակը – 2, քաշը – 265: Հարց 1. արդյո՞ք պետք է լրացնեմ ներմուծման հայտարարագիր, թե՞ ոչ, լրացնելու դեպքում ի՞նչ արժեք պետք է նշեմ ԱԱՀ հարկման բազա տողում:
Լրացնելու դեպքում ԱԱՀ հարկման բազան դա ապրանքի գնման գինն է: Այսինքն` հանդիսանում եք Աձ որ ծրագրից օգտվու՞մ եք:
Պետք է լրացնեք ներմուծման հայտարարագիրը, լրացնում եք ինվոյսի արժեքը արտահայտված սահմանը հատելու օրվա նախորդ օրվա փոխարժեքով։
Պետք է հանձնեք միայն հայտարարագիր, եթե Ֆիզ․ անձով եք ներմուծել, նվազեցումները հանեք և տվյալ օրվան նախորդող օրվա կուրսով հաշվարկեք գումարը և գրեք համապատասխան տողում։
Միկրոձեռնարկատեր եմ, բայց ներկրած ապրանքը Ա/Ձ-ի հետ կապ չունի՝ բերել եմ անձնանական օգտագործման նպատակով, հարկաինից ասել են կարիք չկա նոր ՀՎՀՀ ստանալ կարող եք Ա/Ձ-ի էջից կատարել գործողությունը: ԵՏՄ դարանում լրացրել եմ տվյալ ապրանքի միայն գերազանցած մասի քաշը և քանակը, որքանով տեղյակ եմ ԱԱՀ-ն պետք է վճարեմ միայն գերազանցած քաշի համար, որի գումարային արժեքը ես չգիտեմ: Այսինքն 265 կգ-ի համար ես ինչքան ԱԱՀ պետք է վճարեմ, դրանից էլ հարցա առաջանում ես հայտարարագրում ինչ գումար պետք է նշեմ:
Իմացեք` ինչքա՞նն եք ավել բերել, դրա համարժեք գումարը վերցրեք։
Որպես ներմուծման ԱԱՀ բազան ԵՏՄ դեպքում դա ապրանքի գնման գինն է,իսկ չափաքանակները որքան եք գերազանցել նայեք համապատասխան աղյուսակով:
Հարգելի Սուրեն,
ԱԱՀ-ով հարկման բազա տողում նշում եք ապրանքի ձեռք բերման արժեքը բազմապատկած Տռանզիտնայա դեկլարացիայի վրա խփված կանաչ կնիքի վրա նշված ամսաթվին նախորդող ամսաթվի կենտրոնական բանկի ռուբլու կուրսով: