Ներբեռնել e-invoicing ծրագիրը

Այս հղումներով կարող եք ներբեռնել e-invoicing ծրագիրը , ինչպես նաև այցելել էլեկտրոնային հաշվետվությունների էջը, ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ծանոթանալ Հարկային օրենսգրքին և աշխատանքային օրացույցին, ներբեռնել փաստաթղթերի ձևանմուշներ։

Ներբեռնել e-invoicing ծրագիրը

Ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում դուրս գրել հաշիվներ, ստեղծել, դադարեցնել կամ վերագրանցել առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև վարել գրանցված գրքերը։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հաշիվները։

Էլեկտրոնային հաշվետվություններ

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը հնարավորություն է ընձեռում ներկայացնել հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով։

ԷԿԵՆԳ – Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

ԷԿԵՆԳ-ի առաքելությունն է դյուրացնել քաղաքացիների հաղորդակցումը պետության հետ։

Այստեղ կարող եք ստանալ էլեկտրոնային ստորագրություն՝ էլեկտրոնային հաշվետվությունները և էլեկտրոնային հաշիվները ստորագրելու համար։

ARLIS – Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS))-ը իրավական տեղեկատվական համակարգ է, որն ընդգրկում է ՀՀ օրենսդրությունը` էլեկտրոնային տարբերակով:

Կայքի օրենսդրական բազան ներառում է «ՀՀ պաշտոնական տեղեկագրերում», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերում», «Երևանի իրավական ակտերի տեղեկագրերում», «Համայնքների նորմատիվ իրավական ակտերի» ժողովածուները, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրերում» և այլ պարբերականներում հրատարակված և միասնական կայքում ներկայումս ամեն օր հրապարակվող իրավական ակտերը: Բացի վերոնշյալ իրավական ակտերից, կայքն ընդգրկում է նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի անհատական որոշումները, ՀՀ կառավարության նիստի արձանագրությունների քաղվածքները, լոկալ ակտերը. ԵՏՄ ակտերը, վճռաբեկ դատարանի որոշումները և այլն:

Կայքում տեղադրված է նաև ՀՀ Հարկային օրենսգրքի վերջին տարբերակը։

ԻՐՏԵԿ – Իրավական տեղեկատվական կենտրոն

ԻՐՏԵԿ իրավական կայքէջում Դուք կարող եք գտնել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի տեքստերը, ծանոթանալ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին, իրավական տերմինների բառարանում գտնել Ձեզ հետաքրքրող իրավական տերմինների բացատրությունները, հղումների աշխատակարգի օգնությամբ գտնել իրավական ակտերի կամ դրանց առանձին դրույթների հետ փոխկապակցված, դրանց համաձայն կամ դրանց կիրառմամբ ընդունված դատական ակտեր, պարզաբանումներ և այլ իրավական ակտեր:

Կայքում տեղադրված է նաև աշխատանքային օրացույց՝ կադրային գործի համար հարմարավետ գործիք։

Accountant.am կայքի “Փաստաթղթեր” բաժին

Այս բաժինը մշտապես թարմացվում է՝ հաշվապահական և հարկային փաստաթղթերի ձևանմուշները կայքի այցելուներին հասանելի դարձնելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] Բարև ձեզ: Չեմ կարողանում ներբեռնել e-invoicing ծրագիրը: […]

[…] ներբեռնեմ e-invoicing ծրագիրը հաշիվ ապրանքագրեր ուղարկելու համար: Խնդիրը կայանում է […]

[…] ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս կարող եմ ներբեռնել e-invoice ծրագիրը էլեկտրոնային հաշիվների համար: Նախորոք […]