Հրայր.
Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է նախածննդյան և հետծննդյան վճարումներին: Այս դեպքում, երբ աշխատող մայրը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և վճարվում է 18000 դրամ (հայտնի վճարը): Եթե այդ ընթացքում մայրը 2-րդ հղիություն ունի, օգտվու՞մ է արդյոք որպես աշխատող նախածննդյան և հետծննդյան նպաստից:
Այո, օգտվում է, սակայն բուլետենը հաշվում եք հին աշխատավարձի գումարով:
Այո, օգտվում է, նայեք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը, մասնավորապես 22 հոդվածը:
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ` ինչպես են հաշվարկում դեկրետային գումարը: Ինչքա՞ն եմ վճարում 2-րդ երեխային դեպքում, և հետծննդյան շրջանում ամսական ինչքա՞ն է կազմում վճարումը պետության կողմից: Նախապես շնորակալություն:
Բարև Ձեզ: Կասեք՝ ին՞չ գումար է ստանում մայրը հղիության 7-րդ ամսում, բացի դեկրետային գումարը։