Նախագիծը նախագծողի մոտ ի՞նչ կհամարվի

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, նախագծող ընկերությունը պատվերով կատարում է շիննախագծման աշխատանքներ, այդ նախագիծը նախագծողի մոտ կհամարվի՞ ոչ նյութական ապրանք, որը հետո կվաճառվի, թե՞ պաշար ՝ մինչև կվաճառվի, կամ որպես ի՞նչ պետք է ձևակերպվի։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ դա ծառայությունների մատուցում է։

Գայանե

Եթե նախագծող ընկերությունը պատվերով է կատարում շիննախագծման աշխատանքները, ապա այդ պատվերով կատարված նախագծերը նախագծողի համար կհամարվեն ծառայության մատուցում: Ըստ այդ էլ պետք է տրվի ձևակերպում:

Լիլիթ

Այսինքն՝ վաճառողի համար նախագծի փաթեթը ծառայությունների մատուցում է, իսկ գնորդ կողմի համար ՈՆԱ, ճիշտ ե՞մ հասկանում։

Գայանե

այո

Հասմիկ

Կարծում եմ ձեռքբերողըգնորդը պետք է ձևակերպի դտ521֊կտ821, որտեղից դտ118֊կտ821 ու երբ պատրաստ կլինի հմ֊ն, արդեն դտ111֊կտ118֊ի վրա կուտակված բոլոր ծախսումները, այդ թվում նախագծի արժեքը։

Tigran

Դա ոչ նյութական ակտիվ է։

Nerses

Դուք մատուցում եք ծառայություն, դա ոչ նյութական ակտիվ է։