Accountant.am

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․

1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։

2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։

Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 եթե տվյալներ չտան գնման ակտի համար, այո 20 եկամտային հարկ եք վճարելու,

Tigran

2 այո, եթե դրանց բոլորի հաշիվները լինեն, այս տարի ծառայությունների հաշիվները շրջհարկի նվազեցմանը նպաստում են,

Մարիամ

Շատ շնորհակալ եմ պատասխանելու համար, բայց գյուղ․ մթերքը ազատված չէ 20% -ից։ Կներեք մի հարց էլ այդ դեպքում, եթե հարկվելու է դա իմ համար հիմք կլինի որ հաշիվ գրեմ օրինակ ռեստորանին(եթե չունեմ ձեռք բերման փաստաթուղթ, բայց հարկվել եմ այդ ապրանքը ձեռք բերելու համար) և պարտադիր կլինի՞ միակողմանի գնման ակտ կազմել։

Tigran

 1 գյուղ․ մթերքը ազատված չէ 20% -ից, եթե անձնագրային տվյալներ չեն գրվում, ու էլեկտրանային պիտի դառնար, բայց ՊԵԿ ը ծրագրում, դա չի ապահովել, նայեք հ. 150 մաս 13։
2 ռեստորանին հաշիվ գրելուն դա չի խանգարում, պարտադիր է միակողմանի գնման ակտ կազմելը։ հ.263,

Մարիամ

Շնորհակալ եմ

Արմեն

Գյուղ. մթերքը ազատվում է եկամտային հարկից, եթե արտադրողից եք գնում, իսկ եթե չգիտեք ումից եք գնում, ուրեմն համարվում է ոչ թե արտադրող, այլ առևտրական:

Nerses

Այո, այդ դեպում կարող եք Ռեստորանների վրա հաշիվ գրել։

Մարիամ

Այսինքն քանի դեռ գնման ակտի էլեկտոնային ձևը չկա ես կարող եմ միակողմանի գնման ակտ կազմեմ և դրա հիման վրա հաշիվ գրեմ ռեստորանին ու դրա համար առայժմ չեմ հարկվի՞։

Nerses

Այո, կարող եք միակողմանի ակտ կազմել։

Մարիամ

Թե հաշվետվության մեջ այլ ելամուտ եմ նշում

Անահիտ

Նման Պեկ պարզաբանում ունեմ, որից հասկանում եմ,որ նույնիսկ միակողմանի գնման ակտով գյուղմթերք ձեռքբերելու դեպքում, շրջհարկով աշխատող ֆիրման ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից։

Lilit

Հարգելի Անահիտ կարող եք այդ պարզաբանումը տրամադրել

Անահիտ

Սա է

IMG_2482
Անահիտ

Պեկ պարզաբանում

Lilit

Շնորհակալ եմ Անահիտն ջան, բայց այս պարզաբանիւմից չի հետևիւմ, որ եթե երկկիղմանի գնման ակտ չկա, ապա 20% է

Tigran

հ.150 մաս 13 կարդացեք

Էլինա

Բայց արդյոք միսը միս տեսքով գյուղ մթերք է համարվում ?Իմ իմանալով ոչ

Tigran

կհամարվի եթե անասնատերն է սպանդանոցի ծառայությունից օգտվել, ոչ թե նրանից անասուն գնողը,