Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։
Ինքնահաշիվ գրում են ԱԱՀ վճարողները, հարկը 10 տոկոս, այո իրավունք ունեք 9,5 % նվազեցում տալու եթե հաշիվներ, հիմքեր լինեն,
Եթե նկատի ունեք էլեկտրոնային գնման ակտը, ապա դեռ չկա ծրագրում։ Կարծում եմ, միսը, եթե կա տեղեկանք գյուղապետարանից, որ արտադրվել է տվյալ ֆիզ․ անձի կողմից, կհամարվի գյուղատնտեսական արտադրանք, և այդ մասով որպես հարկային գործակալ եկամտային հարկի պարտավորություն չեք ունենա։ Եվ կարող եք նվազեցնել 6 % չափով շրջանառության հարկի գումարից։
Արմինե ջան ինչու 6%, 9.5% բայց ոչ պակաս 1 % -ից,այդպես չէ՞