Խաչատուր․
Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։
ԱՁ գրանցվելու համար անձնագիր,սոցքարտ ու 3000 դրամ պետտուրք, գրանցվելու եք պետռեգիստրում, միկրոբիզնեսի համակարգում գործել չեք կարող, պետք է գործեք շրջհարկով, Վարձակալական վճարից շրջհարկը 10 տոկոս է, նաև վճարելու եք տարեկան դրոշմանիշային վճար, ամսեկան 5000 սոցվճար, ամսեկան 5000 շահութահարկ,
Շրջհարկի դաշտում գործելու համար պետք է ՊԵԿ ներկայացնեք /ձև N201/։ Ինչպես նաև շրջհարկի հաշվետվություն /ձև N232/՝ եռամսյակային կտրվածքով և հաշվետվություններ /ձև N240/ /ձև N244/՝ տարվա կտրվածքով։