Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…
Տարեկան հաշվետվություն հանձնելիս… Տեսուչ.”Ձեր հաշվեկշռի ակտիվները չեն համապատասխանում պասիվներին”: Հաշվապահ. “Իսկ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է համապատասխանեն”:
Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
– Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
– Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
– Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…
Հաշվապահը լուծում է այնպիսի պրոբլեմներ, որոնք դուք չգիտեիք, որ ունեք, և այնպիսի ճանապարհներով, որոնք դուք չեք հասկանում:
Մի մարդ գալիս է կազմակերպություն, որ ընդունվի աշխատանքի.
– Լսել եմ՝ նոր հաշվապահ եք փնտրում:
– Ոչ միայն նոր… հնին որ բռնենք, վերջը վատ է լինելու…
Բոմբ էր:
Հարկերից խուսափումը միակ՝ ինքնածախսածածկող ինտելեկտուալ զբաղմունքն է:
Աբարանցին ուզում է ձեռի հետ գործ բռնի, ձեռը չի համաձայնում:
Հայի խասյաթ է:
Ապարանցին ընկնում է գետը, ասում է. «Դե քշի տուն»:
Ապարանցին մարշրուտկայի մեջ փռշտում է, կողքինը ասում է.
-Առողջություն:
-Մերսի:
-Խնդրեմ:
-Լավ, արդեն լեզվիդ ես տալիս:
Բոմբ էր
Ապարանցին լսում է, որ դոլարի կուրսը իջնում է, ծաղկեփունջ է վերցնում և գնում է օդանավակայան դիմավորելու: 😉
Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի, քանի որ շատ ունեն։ Սինիով խնձորները ձեռներին գալիս են, ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է. «Վա՜յ, աչքերս քոռանան, էրեխուն քրքրել են»։
Լավն էր
Ապարանցու էրեխեն աչքից ընկնում է, ոտը ջարդում է:
Աբարանցին մեռնում է, դագաղի վրա գրում են “game over”.
Աբարանցին մագնիսը վերցնում է, գնում է երկաթների մեջ Աշոտ Երկաթին է ման գալիս:
Մի մարդ ընկնում է հավի հետևից՝ ասելով.
– Բդերդ ուտեմ, բդերդ ուտեմ:
Էս հավը ասում է, թե.
– Ըսկի փող չունես՝ ձվերս ուտես, ուր մնաց բդերս ուտես:
Ապարանցին գնում է պատերազմ, մինչև հոգու խորքը վիրավորված հետ է գալիս:
Աբարանցին ասում է.
Արա, էրեկ Էշս կորավ, լավա՝ վրեն չէի:
Ապարանցին դասերը սովորում, վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա։
Ապարանցին մտնում է ծննդատուն, բժիշկին հարցնում է.
– Բժիշկ, ի՞նչ եմ ունեցել:
– Տղա:
– Բա կինս ի՞նչ է ունեցել:
Ապարանցու տունը վառվում է, ասում է. «Մեկա բանալին մոտս է»:
Ապարանցուն ասում են. «Մի հատ սառը զենքի անուն տուր»: Ասում է. «Ձնագնդիկ»:
Ապարանցին աղջկան ամուսնացնում է, խնամիներին փող է տալիս, որ մոտիկ տեղ ընկնի:
Լավ անեկդոտ էր:
Ապարանցուն հարցնում են, թե որ բանկում է նա պահում իր փողերը, ասում է. «Երեք կիլանոց բանկում»:
Կինը դիմում է ամուսնուն.
– Ձախ ձեռքս ինչ-որ շատ է քոր գալիս, ասում են՝ փողի նշան է:
Ամուսինը առանց թերթից կտրվելու.
– Չեˊմ տա:
Կդորմ հացն ձեզ համար մեծ պյան, բայց մեզ համար մե մեծ պյան չէ…
Աբարանցու գլխարկը քամին տանում է, ասում է. «Լավ է, որ գլուխս մեջը չէր»:
Աբարանցին 10-րդ հարկից ընկնում է, բոլորը գոռում են. «Ի՞նչ եղավ»: Ասում է. «Չգիտեմ, ես էլ նոր եկա»:
Դե ապարանցիները ուրիշ են Էլի:
Չեբուրաշկան վազելով գնում է Գենայի մոտ, ասում է. “Ген, Ген, у нас будет чибурген” :DDD
Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին.
– Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
– Դե որ գրքում է գրված, ուրեմն ճիշտ է:
– Բա էն 20 %-ը ի՞նչ է:
– Էն էլ ԱԱՀ-ն կլինի:
Ապարանցին նստում է տաքսի, հաշվիչը ցույց է տալիս մեկ ռուբլի, ու տալիս է 53 կոպեկ: Վարորդը բարկանում է ու ասում.
– Ինչու՞ 53 կոպեկ:
– Ուստա ջան, ճամփի կեսը տրամվի գծերով ես քշել, բա…
Ապարանցու ոտքը մեխ է մտնում, զանգում է շտապ օգնություն, ասում է. «ոտքս մեխ է մտել, հանե՞մ, թե՞ ծռեմ վրան»: 🙂
Լավ անեկդոտ էր, ես էլ ծռվա:
Շատ հետաքրքիր անեկդոտներ էին:
Ավելի թարմոտ չկա՞, հայեր ջան 😀
Ուրեմն էս ապարանցու երեխեն անգլերենից 2 է ստանում, իրիկունը հայրը օրագիրն է ստուգում ու հենց էդ պահին տեսնում է, որ երեխեն 2 է ստացել, հարցնում է, թե ինչու է 2 ստացել, տղան ասում է. «Դասատուն հարցրեց. “how do you do”: Ես էլ պատասխանեցի. “se by do”: 2 դրեց»:
Դևը բռնում ա հային, ռուսին, վրացուն, ասում ա “Արա, էլի՞ դուք”․․․
Լավն էր
Էս քաղաքի ժողովուրդն ասում է՝ ինչի՞ մենակ աբարանցիների մասին անեկդոտ կա: Ընկերոջն ասում է՝ արի գնանք անապատում մոստ սարքենք՝ յանի ձուկ ենք բռնում, գանք Երևանից մարդ տանենք, թող մեր մասին էլ բան ասեն: Գալիս տանում են, տեսնում են աբարանցին մոստին կանգնած ձուկ է բռնում: