Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը բացի հիմնական գործունեությունից, ուզում է զբաղվել նաև միջազգային բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ։ Բեռնափոխադրվող ապրանքները մի երկրից տեղափոխվելու են այլ երկիր, առանց ՀՀ սահման հատելու, երկաթուղային գծերով։ Խնդրում եմ ուղղորդել՝ անհրաժեշտ է ի՞նչ որ թույլտվություն կամ լիցենզիա նման գործունեությամբ զբաղվելու համար։ Նշեմ նաև, որ տեղափոխվող ապրանքների արժեքը ամբողջությամբ պատվիրատուի կողմը փոխանցելու է միջնորդ կազմակերպությանը, որն էլ իր հերթին փոխանցելու է մատակարար կազմակերպությանը։ Կխնդրեմ մանրամասն մեկնաբանել։
Լիցենզիա նման գործունեությամբ զբաղվելու համար չկա։
Իսկ փոխանցվող գումարների համար փաստաթղթավորում չի պահանջվու՞մ չէ, այսնինքն՝ ինձ գումար են փոխանցում, որը ես փոխանցում եմ մյուս կողմին, ապրանքների արժեքի, բեռնափոխադրման, և այլ ծառայությունների համար, և ավարտվելուց հետո հաշիվ եմ գրում իմ ծառայությունների համար։
Փաստաթղթավորում պահանջվում է պայմանագրի հիման վրա, օրինակ՝ հանձնարարության կամ գործակալության։
Հասկացա, այսինքն՝ պայմանագրի հիման վրա կատարման ակտեր և այլն չէ։
Այո, թե չէ հարկման բազան ձեր մեծ կստացվի։
Եվ մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է գործել շրջհարկի դաշտում և վճարել իր միջնորդային ծառայության 5 տոկոսը։
Այո, եթե հիմքում դնեք պայմանագիրը,սակայն ԱԱՀ-ով էլ հարմար կլինի։
ԱԱՀ-ով մոտավոր հաշվարկել եմ ճիշտն ասած, ամսական ԱԱՀ չի առաջանում, դե պարզ է ծառայությունների արտահանում որպես, բայց տարվա կտրվածքով շահութահարկ առաջանում է, ինչքանով որ տեղյակ եմ այս գործունեության տեսակի համար ինչ որ արտոնություն սահմանված չէ, երևի ավելի նպատակահարմար կլինի շրջհարկոի դաշտում աշխատելը սկզբնական։
Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:
Նայեք 62 հոդվածը հաշվարկի համար։
Այսինքն՝ եթե կազմակերպությունը իրականացնելու է միջնորդային ծառայության մատուցում, չի կարո՞ղ համարվել շրջհարկ վճարող։
Այո, չի կարոող։
Գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, արդյոք բեռնափոխադրման համար միջնորդային ծառայություն մատուցող կազմակերպությունը պե՞տք ա դիտարկել որպես գործակալ, և ի՞նչ տնտեսական գործունեության դասակարգիչ պետք ա կիրառել կազմակերպության գործունեության համար։
Այո, պետք է դիտարկել որպես գործակալ։
ՀՕ հոդված 65
տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.
այսինքն եթե կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում գործի , իր գործունությունը աահ-ի 0- ական դրույքով է հարկվելու ճիշտ եմ՞