Միջնորդային գործունեություն իրականացնելու համար

Վահան.

Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են.
1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
Նայեք ձեր հարմարությանը:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
Շրջհարկով:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։ Այո, ոչ մի խնդիր, հետո պետք լինի հասցեն կփոխեք:

Ալլա

Քանի որ մենակ եք աշխատելու, լավ կլինի ԱՁ բացեք, որ ավելորդ հարկեր չվճարեք որպես աշխատակից, գործեք շրջհարկի դաշտում հինգ տոկոսով, քանի որ գործելու եք օնլայն հասցեն նշեք ձեր բնակության հասցեն։

Վահան

Շնորհակալ եմ պատասխանի համար: 5 տոկոս շրջհարկը իմ դեպքում կլինի իմ ամբողջ եկամուտը, քանի որ մոտ այդքան տոկոս միջնորդավճար եմ նախատեսել վերցնել վաճառողներից։ Ուրիշ տարբերակ կա՞:

Ալլա

Չէ, այդ միջնորդավճարի 5 տոկոսը պետք է վճարեք եռամսյակային կտրվածքով

Վահան

Սենց ա պրոցեսը՝
գնորդը կատարում ա վճարում, որը անցնում ա մեր հաշիվ, իսկ մենք գանձում ենք 5% միջնորդավճար և փոխանցում վաճառողի հաշվին։
Էս դեպքում` ամբողջ ապրանքի գումարը չի՞ համարվում շրջանառություն:

Ներսես

Ձեր կատարած ծառայության գումարն է Ձեր շրջանառությունը:

Վահան

Լավ, հասկացա։ Շնորհակալ եմ շատ բոլորիցդ: