Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդությամբ: Բեռնափոխադրումը կատարվում է Հայաստանի տարածքից դուրս: Միջնորդի հաշիվ ինչպե՞ս դուրս գրել, որ ճիշտ լինի: Շրջհարկի դաշտում ենք:
Պետք է դուրս գրեք ծառայության հաշիվ վավերագիր, ծառայության բնույթը՝ տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման միջոցառումների ծառայությունների իրականացում:
Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:
Հաշվի մեջ գրում եք միջնորդավճարի գումարը ըստ պայմանագրի։

Դա ծառայության մատուցում է և դուրս եք գրելու ծառայության մատուցման հաշիվ: