Աննա.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ!
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում):
Նախապես շնորհակալություն!
Բարև, Աննա ջան: Նախ ասեմ, որ ԱՕ-ի նոր փոփոխությունների շրջանակներում վեցօրյա աշխատանքային ռեժիմը կտրուկ արգելվում է: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա միանշանակ այո, 30.4 գործակիցը լրիվ դուրս է եկել շրջանառությունից, հիմա գործում է 21 (5-օրյա) և 26 (6-օրյա) շաբաթվա դեպքում:
Այո Դուք ճիշտ եք, հիմա այդպես է
Հարգելի Մերի, կասեք, թե ԱՕ ո՞ր հոդվածով է արգելվում 6-օրյա աշխ. ռեժիմը:
6 օրյա աշխ. շաբաթի դեպքում միջին օր.աշխ. որոշման գործակիցը 25 է`հոդվ.195:
Շատ շնորհակալություն պատասխանների համար!
Բարև Ձեզ, Արթուր։ Մերիի փոխարեն ես կպատասխան եմ, քանի որ նույն հարցը իմ մոտեր առաջացել։ Համաձայն ԱՕ-ի նախկին 142 հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով ԱՕ-ի տեղ գտած ներկայիս փոփոխությունները, այդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ կերպ
Հոդված 142.
Աշխատաժամանակի ռեժիմը
2. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:
Այստեղից հետևում է, որ գործատուն իրավունք չունի աշխատողին շաբաթվա ընթացքում 5 օրից ավել աշխատացնել։