Աննա.
Բարև ձեզ:
Ես 22.12.2010 – 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 – 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Հարգելի Աննա, կա 2տարբերակ`
1.Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005թ-ի N1/12-1688որոշման աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և արձակման նպաստների վճարման համար միջին աշխատավարձը հաշվարկվում է այնպես,ինչպես,որ լրիվ ամիսն աշխատած աշխատողներինը:Այսինքն լրիվ ամիսն աշխատած աշխատողների միջին ամսական աշխտավարձի հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30.4(ամսվա ընթացքում աշխատած օրերի թիվ)վրա,որոշվում է մեկ օրվա միջին աշխատավարձը և այն բազմապատկվում արձակուրդային օրերի թվով:
2.Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195հոդվածի 2-րդ կետի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները,որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և(կամ)արձակուրդում և (կամ)ոչ իր մեղքով պարապուրդում:
Քանի որ Աշխ-ին օրենսգիրքն ավելի բարձր իրավական ակտ է, իմ կարծիքով հիմք ենք ընդունում նրանում գրվածը:
Միանշանակ հիմք ենք ընդունում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ կետը, քանի որ նախարարի որոշումն ուժը կորցրել է: