Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցում: Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ 6-օրյա աշխատողների միջինը հաշվելիս համապատասխան թիվը բաժանում ենք 25-ի, իսկ 5-օրյաներինը՝ 21-ի: Իսկ եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, այս դեպքում ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

շաբաթական 2 օր,բայց քանի ժամ, ժամերի դեպքում ժամային միջինով պետք է հաշվել


Hayk

Օրինակ, եթե օրական 6 ժամ է աշխատում և շաբաթական 2 օր, ամսական աշխատավարձի դրույքաչափը 133 333 դրամ է, ապա արձակուրդայինի համար միջինը ինչպե՞ս հաշվել։

Tigran

Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է այս կարգով
 4. Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:

Մարիաննա

Բարև Ձեզ, Հայկ: Կապ չունի` շաբաթական քանի ժամ է աշխատում, հաշվարկվում է ընդհանուր կարգով. ստացեք միջին ամսական աշխատավարձը և բաժանեք 25-ի:

Hayk

Իմ օրինակի դեպքում կարծում եմ ճիշտ կլինի բաժանել 21_ի։

Մարիաննա

Եթե Ձեր կազմակերպությունը աշխատում է հնգօրյա աշխատանքային շաբաթվա գրաֆիկով, ապա, այո, բաժանվում է 21-ի, վեցօրյայի դեպքում` 25-ի: