Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հավապահներ։ Խնդրում եմ օգնեք։ Եթե գործատուն ունի ոչ լիրվ աշխատաժամանակով գրանցված աշխատակից, նրա աշխատավարձը սահմանված է ամսական կտրվածքով (ժամավճարով չի) և նվազագույն աշխատավարձից ցածր է, բայց նվազագույն ժամայինից բարձր է ստացվում։ Այդ աշխատակցին արձակուրդ ուղարկելիս միջին աշխատավարձի հաշվարկում պետք է հաշվի առնել նվազագույն աշխատավարձը, թե՞ կարելի է վերցնել իր ամսական ստացվողը։
7. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
Բարև Ձեզ, Անուշ: Եթե տվյալ աշխատակիցը գրանցված է, օրինակ, ոչ լրիվ աշխատաժամանակով՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ, և նվազագույն ամսական աշխատավարձի 50 % չափով, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս պետք է պահպանեք նվազագույն աշխատավարձի 50 %-ը: