Միջին աշխատավարձի հաշվարկ

kr.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկաման ժամանակ միջին աշխատավարձ հաշվելիս վերցնում ենք ամսական այն եկամուտները, որոնց վրա սոցի գումար է հաշվարկվում, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստից սոց. չի պահվում: Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի 22 հոդվածի 2-րդ կետ.
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով՝ եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև՝ սույն օրենքով սահմանված նպաստը: