Եթե մայրության կամ անաշխատունակության նպաստ է, կիսատ ամիսները` արձակուրդ, կամ այլ նպաստ վճարված ամիսները հաշվարկի մեջ մտնու՞մ են։ Օրենքից հղում. վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը: Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից։
Հարց. 80 տոկոսը տրվում է քաղաքացուն, իսկ մնացած 20 տոկոսը պետությանը, թե՞ ուղղակի չի վճարվում:
Վերջին հարցի պատասխանը՝ ուղղակի չի հաշվարկվում։ Առաջին հարցի պատասխանը՝ և՛ նպաստներն են մտնում, և՛ արձակուրդները։
1 Եթե մայրության կամ անաշխատունակության նպաստ է, կիսատ ամիսները` արձակուրդ, կամ այլ նպաստ վճարված ամիսները հաշվարկի մեջ մտնու՞մ են։ Այո, մտնում են։
2 80 տոկոսը տրվում է քաղաքացուն, իսկ մնացած 20 տոկոսը պետությանը, թե՞ ուղղակի չի վճարվում: Պետք է ատանաք միջինը, հետո դրա 80 տոկոսը անաշխատունակության նպաստի հաշվով, մայրության նպաստի ելակետային թիվը միջինի 80 տոկոսը չէ, այլ միջինը: Հաշվարկները մի քիչ տարբերվում են:
1․ Ե՛վ արձակուրդայինն է մտնում հաշվարկի մեջ, և՛ նպաստները։
2․ Մայրության նպաստի դեպքում 80 տոկոսի հաշվարկով չի կատարվում, մնացածի դեպքում վերցվում է 80 տոկոսը, հաշվարկի կարգն է այդպիսին։