Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակցիս ուսուցչուհի է, դրույքը 120 221 դրամ է և նա պարապում է 6ժամ և ստանում է 32 788դրամ հաշվարկային աշխատավարձ։ Վերջնահաշվարկ պետք է անեմ միջին ամսականի համար հիմա նվազագույնի 50% պետք է ապահովվեմ, թե՞ իր դրույքը բարձր է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջին ամսականը ստանալու համար պետք է առաջնորդվեք այս դրույթով. 
 Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Ալլա

6 ժամվա համար ստանում է 32 788դրամ, այսինքն 1 ժամվա համար ստանում է 32 788դրամ 5464,7 դրամ , որը նվազագույնից բարձր է, պետք է վերցնեք իր դրույքը միջինի հաշվարկի համար։

Ռուզանննա

Քանի որ ձեր ժամային դրույքը բարձր է ստացվում օրենքով սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք վերցրեք ձեր աշխատողի հաշվարկային աշխատավարձը:

Ani

Նվազագույն տարիֆային դրույքը որքա՞ն է։

Ալլա

Համաձայն ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 դրամ:
Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Nerses

Վերցրեք միջին աշխատավարձը։