Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք խորհուրդ տալ արձակուրդի հաշվարկման հետ կապված։ Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսից, նոյեմբերին գնացել է արձակուրդ, 2022թ. հունվարի 3-15 նորից գնացել է, ընդհանուր թիվը բաժանում եմ 12-ի՞, թե՞ 8-ի, թե՞ 7-ի, հետո բաժանում 25 ու բազմապատկում 12-ի՞:
Եվս մեկ հարց. եթե աշխատողը գտնվել է արձակուրդում 3-15.01.2022թ., հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է, աշխատողը գտնվել է 11՞, թե՞ 12-օրյա արձակուրդում:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում՝ անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով։
Հոդված 158. Ամենամյա արձակուրդը
1. Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
Կներեք, հարգելի Ալլա, եթե 12 ամսվա մեջ ունի կիսատ ամիս, բնականաբար ամիսները դառնում են 11, նշանակում է պետք է հետ գնալ ևս մեկ ամիս և լրացնել 12-ը՞։
Ոչ, պետք չէ հետ գնալ ևս մեկ ամիս, եթե 11 ամսվա եկամուտ է ստացվել, ապա դրանց հանրագումարը բաժանում եք 11-ի։
Ամենամյա արձակուրդը վճարվում է աշխատանքային օրերի համար։ Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով։
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Այսինքն պետք է ոչ արձակուրդային ամիսների 7 ամսվա գումարը պետք է բաժանել 7-ի հետո բաժանում 25՝եթե վեցօրյակ է, ու բազմապատկում արձակուրդային օրերի թվով:
Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի մայիսի մեջ, ոչ ամսի 1-ին, ապա հաշվառման ենթակա ամիսներում չեք ներառում մայիսը, քանի որ ոչ լրիվ ամիս է համարվում, չեք ներառում նաև արձակուրդում կամ անաշխատունակության մեջ գտնված ամիսները։ Ամբողջական ամիսներին ստացած աշխատավարձերի, հավելավճարների, հավելումների, պարգևավճարների (վերջինս՝ 1/12 չափով) հանրագումարը բաժանում եք այդ ամբողջական ամիսների թվի վրա, այնուհետև՝ 21/25 (հնգօրյա/վեցօրյա), և բազմապատկում արձակուրդի օրերի թվով։
Արձակուրդը հաշվարկվում է աշխատանքային օրերի համար։