Բարև Ձեզ։ Եթե աշխատողը նախկինում ոչ մի տեղ չի աշխատել և գործի ընդունվելուց 5 ամիս հետո` 6-րդ ամսում, պետք է մայրության նպաստ ստանա: Եթե նախորդ 5 ամիսների կեղտոտ աշխատավարձերի գումարը կազմում է 417 038, ապա ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական, միջին օրական և արձակուրդի գումար, և եկամտային հարկ և առձեռն արձակուդային:
417038÷12=34753
34753÷30,4×140=160020
160020×21%=33604
160020-33604=126416
Արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:
Որքա՞ն է մինիմալ աշխատավարձը և սահմանվա՞ծ է արդյոք մայրության նպաստի մինիմալի շեմ:
Բարև Ձեզ։ Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Նպաստների հաշվարկման դեպքում նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը կազմում է 43 038 դրամ։ Այսպես՝ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը։
Այսինքն՝ տվյալ դեպքում միջին ամսականի համար պետք է հիմք ընդունեմ ոչ թե (417038÷12=34753) 34753-ը, այլ հաշվեմ 43038 որպես միջին ամսական, այո՞։
Այո, քանի որ հաշվարկի արդյունքում միջին ամսական աշխատավարձը պակաս է ստացվում նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից։
Շնորհակալ եմ շատ։
Պարզապես տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկատվություն է։
Մինիմալ աշխատավարձի 50% _ը մի տեղ 43589 է գրված, մի տեղ 43038, իսկ երրորդ աղբյուրում մինիմալ աշխատավարձը գրված է որ 73825 է։
43 590 դրամը 2021թ.-ին էր գործում՝ 22 % եկամտային հարկի դեպքում, իսկ 43 038-ը հաշվարկված է 2022թ. համար՝ հաշվի առնելով 21 % եկամտային հարկը։
Շնորհակալ եմ շատ։
Ներկայացրեք ոչ թե կեղտոտ,այլ առանց պահումների որքան է կազմում աշխատավարձը աշխատողի, մոտավորապես այն կազմում է 116000 դրամ: Մայրության նպաստի հաշվով միջինը կլինի, եթե 116000*5/12 կլինի 48333 դրամ, որը ավելի է նվազագույնի 50 տոկոսից: 48333÷30,4×140=222588: Իսկ արձակուրդայինի համար պետք է հաշվեք արդեն 116000*5/5կլինի 116000, ու արդեն ելնելով այս միջինի թվից առանձին հաշվարկով հաշվեք արձակուրդայինը:
Տիգրան ջան, ես նկատի ունեի հենց առանց պահումների բոլոր 5 ամիսների գումարը կազմում է 417038 դրամ։
Այսինքն՝ միջինը կազմում է 83416 դրամ, հարց է առաջանում՝ ո՞ր հարկման համակարգում եք գործում, որ աշխատողի ամսական աշխատավարձը այդքան է:
Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը: Կամ ներկա պահին՝ 41140, այո, անցած տարի միկրոյի համար 43589 էր, հիմա 68000/100*121 կլինի 82280:
Ճշտում՝ ներկա պահին 43038, այո, անցած տարի միկրոյի համար 43590 էր, հիմա 68000/79*100/2 կլինի 43038: