Միջին աշխատավարձի հաշվարկ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ

Մարինե․

Բարև Ձեզ։ Աշխատողի աշխատավարձը 40 000 դրամ է, մայրության նպաստի հաշվարկման համար 40 000 դրամ հաշվարկեմ, թե նվազագույն աշխատավարձ 93 000 դրամ։ Շնորհակալություն նախապես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
Մաս 6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Հետևաբար եթե հաշվարկային աշխատավարձը 40 000 դրամ է, 80 տոկոսն էլ կազմում է 32 000 դրամ, հաշվարկման հիմք հանդիսցող չափը կլինի 34 000 դրամ: Աշխատողը համատեղությամբ չի՞ աշխատում, վերջին 12 ամիսը միայն Ձեզ մո՞տ է աշխատել:

Ամիկում

Հարգելի Տիգրան, Դուք ճիշտ եք, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից, բայց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, այլ ոչ թե մայրության նպաստը: Վերջինս հաշվարկվում է միջինի 100 %-ի չափով:
Եվ այո, օրենքով մայրության նպաստի համար նվազագույն չափ է սահմանվել, բայց ոչ թե 68 000 դրամ, այլ նվազագույն աշխատավարձ+հարկերի՝ հետևաբար 93 000 դրամի 50 %-ի չափով:
Իսկ հարգելի Մարինե, հիմք ընդունվում է ոչ թե դրույքը, այլ նախորդ 12 ամիսների միջինը (ընդ որում բոլոր գործատուների մոտից ստացած գումարները ներառվում են հաշվարկի մեջ): Ուշադիր եղեք, այսինքն՝ աշխատողը, օրինակ՝ եթե 3 ամսվա աշխատող լինի, միևնույն է այդ գումարը բաժանվում է 12-ի:

Sv

Բարև Ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ եք օգնել ինձ հաշվել մայրության նպաստը. աշխատակիցը աշխատել է հունվարի 23-ից, մայիսի 27-ին գնացել է ֆիզ., 4 ամսվա աշխատավարձի ընդհանուր գումարը կազմել է 179.025, նպաստի միջինը 14.918.75, միջին օրականը 490.75, արդյո՞ք նպաստի գումարը կլինի 490.75*140։

Մարինե

Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում՝ մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:
Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:
Քանի որ Ձեր դեպքում միջին ամսական աշխատավարձը (40 000 ՀՀ դրամը) փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից՝ 91275:2= 45637,5 ՀՀ դրամից, ուստի նպաստը հաշվարկում եք 45637,5 ՀՀ դրամից:
45637,5/30,4*140=210172,7 ՀՀ դրամ (նպաստի հաշվարկային չափը), որից պահվում է եկամտային հարկ՝ 48339 ՀՀ դրամ, սոց. վճար՝ 5254 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի 156579,7 ՀՀ դրամ: