Մարի.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:
Այո, Դուք ճիշտ եք հասկացել, որ «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը, քանի որ հաջորդ պարբերությամբ տալիս է դրա բացատրությունը՝
«Եթե սույն մասի նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով»:
Այո, «արձակուրդ» բառը այդ նորմում կիրառվում է լայն իմաստով, «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: