Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Մարիետտա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Մարիետտա։ Բոլոր նպաստների հաշվարկման ժամանակ միջին աշխատավարձը ստանալու համար հաշվարկվող մեծությունը բաժանվում է 12-ի՝ անկախ աշխատած ամիսների։

Marietta

Շնորհակալություն, իսկ օրենքի հղումը կարո՞ղ եք գրել, ես չգտա։

Tigran

Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Այսինքն` վերցնում եք 7 ամիսը:

Մարիաննա

Հարգելի Տիգրան, ԱՕ-ի հոդված 195-ի համաձայն միջին աշխատավարձ հաշվարկելու համար ճիշտ է՝ վերցնում եք փաստացի աշխատած ամիսների քանակը։ Սակայն անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ, համաձայն “Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին” ՀՀ օրենքի հոդված 22-ի

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Եթե տասներկու ամիսներ չեն ձևավորվում, ապա միևնույն է՝ ստացված գումարը բաժանում եք տասներկուսի։

Tigran

Հասկանալի է, սակայն միջինի հաշվարկման միասնական կարգը սահմանված է ԱՕ-ով, հետևաբար առաջնորդվելու եք ԱՕ-ով, իսկ Ձեր նշած օրենքը հարցի պատասխանը չի պարունակում:

Մարիաննա

Տիգրան, նպաստներ վճարելու դեպքում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգը այլ է, բաժանվում է 12-ի, ԱՕ-ով չենք առաջնորդվում, նպաստների համար կա առանձին օրենք, ավելին՝ նպաստի հաշվարկման ժամանակ չի կիրառվում նաև 195-րդ հոդվածի հետևյալ պարբերությունը՝ հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Հաշվառման ենթակա ամիսներում այդ ամիսները ներառվում են:

Tigran

Մարիաննա ժամ. նպաստների օրենքը սահմանում է առանձնահատկություները դրանց հաշվարկի, սակայն երբ օրենքը չի տալիս հարցի պատասխանը, ապա այն պետք է լինի օրենսգրքում, այո, բյուլետենի հաշվարկի համար արձակուրդը, բյուլետենը հաշվառվում են միջինի հաշվով:

Gor

Նշված հոդվածում չի ասվում այն մասին, որ եթե մարդը չի աշխատել 12 ամիս, ապա պետք է բաժանվի 12-ի, բայց կա մեկ այլ բան, որ եթե 12 ամիս չի աշխատել, ապա աշխատողը կարող է ներկայացնել նախորդ աշխատավայրում աշխատելու մասին տեղեկանք և հաշվարկել ըստ այդ տվյալների:

Արթուր

Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ Մարիաննան ճիշտ է, ընդհանուր եկամուտը բաժանում են 12-ի։ Տվյալ դրույթը ընդունել են այն նպատակով, որպեսզի հղի կանայք նպաստ ստանալու նպատակով չընդունվեն աշխատանքի, օրինակ, մեկ ամսով, և ստանան մեծ չափի նպաստ, քանի որ այդ մեկ ամսվա աշխատավարձը դիտավորյալ մեծ է գրվել։

Anushik

Ժամանակավոր անաշխատունակության եվ մայրության նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 22, մաս 7․ Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ բաժանելու միջոցով: