Միջին ամսական աշխատավարձ

Բարև ձեզ։ Եթե կինը անհատ ձեռներեց է և համատեղությամբ աշխատում է նաև այլ ընկերությունում, ապա նպաստի հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ընկերության միջին ամսական աշխատավարձին ավելացրած, որպես ԱՁ 43038 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։ Ճի՞շտ եմ հասկացել, այո։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է նպաստը հաշվարկվի ըստ որևէ կարգավիճակի,կամ որպես վարձու աշխատողի,կամ որպես ԱՁ-ի:

Ալլա

Լավ կլինի նայեք 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն ՀՀ Կառավարության որոշումը։

Մարիաննա

Նայած՝ ինչ նպաստ է հաշվարկվում. եթե անաշխատունակության նպաստ է, ապա՝
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը։
Իսկ որպես վարձու աշխատող ստանում եք նպաստը գործատուի կողմից, որը հաշվարկում է այն նախորդ 12 ամիսների ընթացքում իր կողմից վճարած եկամուտից։
Մայրության նպաստը համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից։
Պետք է դիմեք Ձեր տարածքային սոց. ապահովության ծառայության բաժին։