Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ, բանիմաց հաշվապաներ ջան։
Հիվանդության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձի համար ևս սահմանվու՞մ է նվազագույն շեմ` նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։ Ես չեմ հաշվարկել 50%-ից ու իմ մոտ միջին ամսականը 42 969, իսկ նվազագույնի 50%-ի դեպքում 43 590 ու 621 դրամի չափով պակաս է հաշվարկվել և վճարվել:
Եվ անաշխ. թեթիկը նույնպես սխալ է լրացվել, այս դեպքում ես ի՞նչ կարող եմ անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք ուղղում կատարել։ Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Անուշ

Բայց ես սխալը արել եմ հոկտեմբեր ամսին և սխալը հայտնաբերվել է ժամկետի մեջ, այսինքն` ես դեռ հաշվետվություն ճշգրտելու հնարավորություն ունեմ:
Ւսկ թերթիկ հետ ի՞նչ պետք է անեմ, դա է ինձ հուզող հարցը։

Ալլա

Ուղղում կատարեք գիծ քաշելով սխալի վրա, այնպես որ երևա սխալ թիվը և ստորագրեք կողքը։

Tigran

Եթե անաշխ. թեթիկը սխալ է լրացվել, ապա այն ենթակա է ուղղման բուժհաստատության կողմից։ Հիվանդության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձի համար այո կա նվազագույն շեմ` նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։Նվազագույն աշխատավարձի 50%-ի չափը 34000 է: Հետևաբար եթե միջինը ստացել եք 42969,ապա դա մեծ թիվ է 34000-ից: Միգուցե նորից հաշվեք միջինը:

Անուշ

Բայց թերթիկի երկրորդ երեսը լրացվում է կազմակերպության կողմից, 42 969 դա կեղտոտ գումարն է:

Tigran

Թերթիկի մասով ուղղումը ձեր վրա է: Փաստորեն պահումներից հետո մնում է 32012,հետևաբար պետք է հաշվեք ելնելով 34000-ից, Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Անուշ

Դե այս դեպքում նվազագույնի 50%-ը կազմում է 43590դրամ։
Այսինքն` ուղղում ես հանգիստ կարո՞ղ եմ կատարել թեթիկի վրա։

Tigran

Կասեք` այդ 43590 դրամը ո՞նց եք հաշվել ու ստացել, իմ նախորդ գրածը ելնում է օրենքից:

Անուշ

43590, որ հանում եմ 22%-ը, մնում է 34000 դրամ:

Tigran

Այսինքն` սոցվճար վճարող չէ, իսկ դրոշմանիշայինը համաձայն օրենքի գործատուն է վճարում: Այս դեպքում միջինը որքան ստանաք, դրա 80 տոկոսից ելնելով էլ պետք է բյուլետենը հաշվեք:

Անուշ

Բայց նպաստների դեպքում սոց. և դրոշմանիշային վճար չկա:

Tigran

Այո, նպաստների դեպքում սոց. և դրոշմանիշային վճար չկա, ես միջինի թվի ստացումն եմ կարևորել,իսկ ձեր դեպքում միջին ամսականը եթե 42 969, ապա դրա 80 տոկոսը կազմում է 34375, իսկ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Հետևաբար հաշվարկների համար ելակետային թիվը 34375-ն է:

Անուշ

Օրենքը ասում է` նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից: Ես հաշվարկը չեմ կատարելու՞ նվազագույնի 50%-ի 80%-ը:

Անահիտ

Ոչ մի խնդիր չի առաջանա, թերթիկի սխալ թվի վրա թեթևակի գիծ քաշեք, որպեսզի ջնջած թիվը ընթեռնելի լինի, կողքը ճիշտը գրեք, ստորագրեք (նույնիսկ կարելի է նշել՝ սխալը կատարվել է իմ կողմից) և տարբերությունը վճարեք: Այսքան բան:

Անուշ

Շնորհակալ եմ։

Last edited 3 տարի առաջ by Անուշ
Անուշ

Տարբերությունը փոխանցելուց հետո ես կարող եմ 189ձև հանգիս ճշգրտել չէ՞ խնդիր չի առաջանա։