Լևոն.
Հարց՝ գիտական աստիճանի համար սահմանված 25 000 և 50 000 դրամ հավելավճարները հաշվարկվու՞մ են գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձի մեջ, թե՞ ոչ, և ի՞նչ հիմունքներով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լևոն.
Հարց՝ գիտական աստիճանի համար սահմանված 25 000 և 50 000 դրամ հավելավճարները հաշվարկվու՞մ են գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձի մեջ, թե՞ ոչ, և ի՞նչ հիմունքներով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը:
Բարև Ձեզ, Լևոն։ Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հիմք՝ Աշխատանքային օրենսգիրք, հոդված 195․ Միջին աշխատավարձը
Միջին ամսական աշխատավարձի մեջ հավելավճարները հաշվարկվում են: Եթե օրինակ ձեր աշխատավարձը կազմում է 100000, հավելավճարը 25000, ապա հաշվարկի ժամանակ վերցվում է 125000, արձակուրդում և ժամանակավոր անաշխատոււնակության՝ բյուլետենի մեջ, գտնվելու ամիսները միջին ամսական աշխատավարձի հաշվարկին չեն մասնակցում, վերցվում են դրանց նախորդող լրիվ հաշվարկային ամիսների թվերը: