Միջանկյալ շահաբաժին

Հայկ․

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրին բանկով փոխանցվում է միջանկյալ շահաբաժին, ապա տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկում արդյո՞ք հարկը պետք է հաշվարկել և վճարել բյուջե: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է միջանկյալ շահաբաժինների վճարման կարգը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկում պետք է հաշվարկել և վճարել բյուջե, քանի որ շահաբաժինների հարկման հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով.

Արթուր

Բարև Ձեզ։ Միջանկյալ շահաբաժին հասկացություն ՍՊԸ պարագայում չկա։ Եթե ամեն դեպքում հաշվարկվել / վճարվել է, ի նկատի ունեցեք, որ շահաբաժինը համարվում է պասիվ եկամուտ, իսկ պասիվ եկամուտ վճարելու դեպքում հարկային պարտավորությունն առաջանում է վճարման պահին։

ՀՕ Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները  
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝

․․․

2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով

Nerses

Տվյալ ամսվա մեջ արտացոլեք գումարը հարկը վճարեք