Սուսաննա.
Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ:
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ:
Կանխավ շներհակալություն:
Երկրների հետ կապված, առանձին պետք է հաշվի առնեք, թե որ երկրի հետ ՀՀ-ն ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, որ հարկման բազաները հաշվարկելիս հիմնավոր հավարկեք: Ներկայացնելու եք ամսական ԱԱՀ հաշվարկ, տարեկան շահութահարկի հաշվարկ, իսկ աշխատողներ ունենալու դեպքում նաև եկամտային հարկ, սոց. վճար ու դրոշմանիշային, մնացածն արդեն կապված է թե ինչ ապրանքների գծով է առևտուր իրականացվում:
Շահութահարկը հաշվարկելիս պետք է հաշվի առնեք այլ երկրներում վճարված հարկերը նույնպես։