Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված

Մերի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, դա չի ազդում նպաստ ստանալու ժամկետի վրա, մնացածը արդեն համայնքային ծառայությանը վերաբերող հարցեր են:

Knarik Hokhanyan

Իհարկե կարող է, չէ՞ որ նա չի կորցրել իր աշխատատեղը:

Էմիլի

Իհարկե ստանալու եք, եթե ֆիզ. եք գնացել, և հետո եղել է համայնքային խոշորացում, ապա դա Ձեզ հետ կապ չունի, քանի որ Դուք ֆիզ. արձակուրդում եք, և Ձեր աշխատատեղը պահպանվելու է մինչ ավարտը:

Lilit

Երևի ի նկատի ունեք հաստիքը կրճատվել է, արձակուրդից հետո կարող եք միայն աշխատակցին ազատել:

Մերի

Այսինքն՝ եթե հետծննդյան արձակուրդն ավարտվի, կարող են ազատել, և մայրության նպաստից չօգտվի՞, ստացվում է աշխատողը այլևս չի՞ կարող դիմում ներկայացնել 2 տարվա արձակուրդի համար:

Մարիաննա

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում…
Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո Դուք գնալու եք երեխայի խնամքի արձակուրդ, գործատուին ասացեք երեխայի ծննդյան օրը, որ գրանցման հայտը ներկայացնեն: Մայրության նպաստը պետք է որ արդեն վճարած լինեն, իսկ երեխայի խնամքի նպաստը կստանաք խնամքի արձակուրդ գնալուց հետո:

karine

Քանի դեռ Դուք աշխատանքի մեջ եք համարվում, նպաստ կստանաք։

Նաիրա

Միանշանակ ստանալու է, ոչ մի խնդիր չի առաջանա: