Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ազատման դեպքում դա կազդի երեխայի նպաստի վրա, քանի որ այն տրվում է աշխատողներին ու գյուղերում բնակվողներին:

Ալլա

Այո, եթե գրանցված աշխատող չեք, չեք կարող ստանալ ամսական նպաստը։

Նաիրա

Հարգելի Նարինե,
ԱՁ-ն կարող է գործունեությունը դադարեցնել, տվյալ աշխատակցին կարող է գործից չազատել ու ամեն ամիս եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել մինչև երեխային 2 տարին լրանալը ու ոչ մի խնդիր չի առաջանա աշխատակիցը իրեն հասանելիք այսպես ասած գումարը կստանա, բայց եթե ազատեց չի ստանա: Կարող է աշխատակիցը պայմանավորվել ԱՁ-ի հետ նրան վճարել 3000դրամ ամեն ամսվա եկամտային հարկը ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկն ուղարկելու համար x գումարը:

Karine

Եթե ազատեք աշխատանքից, ապա աշխատողը կզրկվի երեխային տրամադրվող նպաստից։

Արա

Այո, նա կզրկվի խնամքի նպաստից, քանի որ նա ազատվում է աշխատանքից, քանի որ նա չի համարվի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող: