Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե անցնեք շրջհարկի, ապա մայրության նպաստը կհաշվարկի սոցապ ծառայությունը, նաև կստանաք երեխայի միանվագ նպաստ անկախ Ա/Ձ լինելուց, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վարձու աշխատողների համար է, ոչ թե Ա/Ձ-ի, քանի որ այն գործատու է:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: ԱՁ-ներ վրա չի տարածվում։
Ինչպե՞ս է կատարվում այդ հաշվարկը, և ի՞նչ կլինի, եթե երկրորդ տարում նորից դեկրետ վերցնի:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը ՀԱՇՎԱՐԿՈՒՄ, ՆՇԱՆԱԿՈՒՄ և ՎՃԱՐՈՒՄ է լիազոր մարմինը: Պետական նպաստների բնագավառի` ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տարածքային կենտրոններով:
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող Ա/Ձ-ում գրանցված վարձու աշխատողը կարո՞ղ է օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Երեխան ծնվել է մինչ հուլիսի 1-ը, իսկ մայրը դեռ նոր պետք է ընդունվի մ/ձ-ում որպես վարձու աշխատող: Շնորհակալություն: