Լիաննա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության
2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում
3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Մաս առ մաս նշանակում է՝ կարող է վերցնել խնամքի արձակուրդ մասերով, ասենք՝ վերցրեց 1 տարի, հետո անցավ աշխատանքի ասենք՝ 6 ամսով, հետո նորից վերցրեց խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, բայց կվճարվի մինչև երեխայի 2 տարին լրանալը։
Փաստորեն, եթե ես Ձեզ ճիշտ հասկացա՝ ես կարող եմ գնալ իմ երեխայի խնամքի արձակուրդ՝ ենթադրենք մի քանի ամիս, հետո հետ գալ աշխատանքի էլի մի քանի ամսով, հետո նորից հետ գնալ իմ երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխաս դառնա 3 տարեկան: Ես ճի՞շտ հասկացա Ձեզ:
Հաշվի առնելով, որ արդեն տրվել են մեկնաբանություններ, մի գուցե գրեք, թե՞ Ձեզ որ դրույթի հետ կապված անհասկանալի տարր կա, որպեսզի պարզաբանենք:
Ինձ համար անհասկանալի է ֆիզ. արձակուրդից օգտվելու մաս առ մաս պահը, ես շատերից եմ հետաքրքրվել ինձ ասել են, որ չեմ կարող գնալ խնամքի արձակուրդ, հետո մի քանի ամիս հետո հետ գնալ, աշխատել էլի մի քանի ամիս, նորից հետ գնալ իմ երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխաս դառնա 3 տարեկան, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:
Ահա ներկայացրեք ԱՕ հ.173-ը որտեղ ասվում է որ.
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Հոդվածը մեջբերել եմ լրիվությամբ այլ մաս չունի, խնդիրը ոչ թե օրենքն է այլ Դուք Ձեր հարմարությանը պիտի նայեք, կարող եք օգտվել նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգից, որի համար պետք է անպայման հաշվառվեք տարածքային զբաղվածության կենտրոնում:
Իսկ ինձ բացատրում են, որ այդ այսպես ասած ՄԱՍ ԱՌ ՄԱՍ կոչվածը նշանակում է, որ ես կարող եմ օրինակ՝ դիմում գրել սկզբից մի տարով, հետո այն երկարացնեմ ևս մի կամ երկու տարով: Այսինքն՝ այդ դեպքում ես չեմ կարող հետ գնալ աշխատանքի, հետո նորից դիմում գրել և հետ գնալ երեխայի խնամքի արձակուրդ: Այս պահն է, որ թյուրիմացության մեջ է պահում ինձ:
Մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը, դա դայակների հետ կապված կարգն է: Եթե կուզենաք հետագայում օգտվեք դրանից, ասեմ, որ դայակ կարելի գրանցել անգամ հարազատ տատիկին:
Տիգրան ջան,
աշխատակից ունենք վերադարձել է աշխատանքի, երեխայի 2 տարին լրացել է, սակայն չի կարողանում հասցնել և հիմա ցանկանում է հետ վերադառնալ երեխայի խնամքի արձակուրդ, դա հնարավո՞ր է, խոսքը աջակցությանը չի վերաբերում, այլ գործնականում և իրավականորեն Ընկերությունը կարող է դա անել, թե՞ ոչ։
Շնորհակալություն։
Այո, երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը կարող է խնամողի ցանկությամբ տրամադրվել մաս-մաս՝ մինչև երեխայի 3 տարին լրանալը։
Կարող է մաս առ մաս արձակուրդ գնալ և մինչև երեխայի 3 տարեկան դառնալը ու լրանալուց հետո պետք է դիմի գործատուին հետ վերադառնալու մասին, բայց 3-րդ տարին առանց վճարվելու։ Արձակուրդից հետո պահպանվում է աշխատանքի տեղը։
Փաստորեն, եթե ես Ձեզ ճիշտ հասկացա՝ ես կարող եմ գնալ իմ երեխայի խնամքի արձակուրդ՝ ենթադրենք մի քանի ամիս, հետո հետ գալ աշխատանքի էլի մի քանի ամսով, հետո նորից հետ գնալ իմ երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխաս դառնա 3 տարեկան: Ես ճի՞շտ հասկացա Ձեզ:
Խնդրում եմ ասեք՝ երեխայի խնամքի արձակուրդի ընդհատման կարգը և պարտադիր է արդյո՞ք, որ ծնողները երկուսնել լինեն աշխատող, թ՞ե ոչ, և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի աշխատանքային պայմանագիրը դադարելու դեպքում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի արձակուրդը հնարավոր է ընդհատել, թե՞ ոչ:
Երեխայի խնամքի արձակուրդը տրամադրվում է մինչև երեխայի 3 տարեկան դառնալը, մայրը կարող է այդ ընթացքում վերադառնալ աշխատանքի, այսինքն՝ չօգտվել կամ օգտվել մասամբ և ընդհատել։ Երկրորդ ծնողի աշխատանքային պայմանները ոչ մի կերպ չեն անրադառնում այդ արձակուրդի վրա։