Accountant.am

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

2023թ. հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նույն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկոս, ոչ թե 5 000 դրամ։

Tigran

1 միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։
այո ճիշտ եք հասկացել հուլիսի 1-ից այդ փոփոխությունները գործելու են,

2 Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։
դեռ էլի ՀՕ-ում ու մյուս օրենքներում փոփոխություններ են ընթանում,ավելի լավ է սպասենք վերջնական դրանց ընդունմանը որ իմանանք թե հունվարից էլ ինչն է փոխվելու,

Թագուհի

2023-ից վարձակալությամբ զբաղված իր. անձիք դուրս են մնում միկրոյի դաշտից:

Արմինե

բոլոր փոփոխությունները կլինեն 2023թ հուլիսի 1ից:

Գայանե

Հարգելի Արմինե ոչ բոլոր փոփոխություններն են լինելու 2023թ հուլիսի 1ից, մի մասը 2023թ. հունվարի 1-ից՝ օրինակ միկրոյի վարձակալության հետ կապված:

Արթուր

Համաձայն ՀՕ-450-Ն

1) 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրված հաշիվները ծախս չեն կարող համարվել

2) Աշխատավարձերի մասով փոփոխությունները գործելու են 2023թ․ հուլիսի 1-ից

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ և 7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

Հասմիկ

Իսկ ինչպես ճշտել ստացված հաշիվը միկրոձեռնարկատիրության սույեկտի կողմից է դուրս գրվել թե շրջանառության հարկ վճարողի կողմից՞

Tigran

երևի ինվոյսինգում ծրագրային փոփոխություններ կանեն այդ նպատակով,

hov

Այսինքն եթե ես (միկրոձեռնարկատեր եմ) հաշիվ եմ գրում դպրոցին, կամ մանկապարտեզին ինքը խնդի՞ր է ունենում դրա հետ կապված։

Մար

մինչ հուլիսի 1-ը նվազագույն ածխ/վ 75000+5000, ո կուտակային վճարողի՚՚ թե բանակի գումարնել պարտադիր նեռարվի??