Լիաննա․
Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր գնումների համակարգող աշխատելու համար, խնդրում եմ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը ԱՁ միկրոձեռնարկատիրության և ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության միջև, և միկրո բացելու համար նախ պետք է ԱՁ բացել, հետո նո՞ր դիմել միկրոձեռնարկատեր դառնալու համար։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են հանդիսանալ միայն որոշ գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում, որոնց ցանկը ներկայացված է ՀՕ-ի 272 հոդվածում: Այո, նախ պետք է բացեք ԱՁ-ն, այնուհետև դիմում ներկայացնեք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու վերաբերյալ:
Հարգելի Լիաննա․
Կարդացեք հարկային օրենսգիրք էջ 266-272
գնումների համակարգող աշխատելու համար չեք կարող ոչ միկրոյով,ոչ էլ առանց ԱՁ միկրոյով գործել,պետք է գործեք շրջհարկով,