Նարե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք հաշվետվություն չունեք ներկայացնելու, իսկ տարեկան շրջանառության մասին մինչև 01.02.23թ.
Այո, բայց դա ինչ-որ նոր դիմումի ձև է, որով Ամերիա բանկի հետ պայմանագիր է կնքում Ա/Ձ-ն և բանկը POS ծառայություն է մատուցում(
ոչ կանխիկ առևտուրի հետ կապված), լսել եմ, որ եթե այդ դիմումի ձևը չուղղարկի Ա/Ձ -ն, վարչական պատասխանատվության կենթարկվի։Միկրոյի սուբյեկտը տարեկան իրացման մասին հաշվետվություն է ներկայացնում մինչև փետրվարի 1-ը, իսկ ձեր գրածը վերաբերում է ՀԴՄ-ի անկանխիկ վճարումներ ընդունելու ֆունկցիան ակտիվացնելու դիմում տալուն, այո, պատասխատվություն կա այդ դիմումը չներկայացնելու համար։
Ձեր նշածը՝ /դա ինչ-որ նոր դիմումի ձև է, որով Ամերիա բանկի հետ պայմանագիր է կնքում Ա/Ձ-ն և բանկը POS ծառայություն է մատուցում/ N274 հաշվետվությունն է, որը պատադիր է բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք ունեն ՀԴՄ, բայց ակտիվացված չէ POS տերմինալ ծարայությունը: Հաշվետվությունը լրացնում եք ըստ նրանում նշված կետերի պահանջների՝ լրացումը բարդ չէ: Այն զետեղված է ՀՏ հաշվետվությունների ձևերի ցանկում՝ չերևալու դեպքում ակտիվացրեք առ ցանց լիազորի միջոցով: Բանկերը N274 ձևում նշված են՝ լրացնելիս կընտրեք:
Այո, չներկայացնելու և չակտիվացնելու դեպքում վարչական պատասխանատվությունը 300 000 դրամ է:
Տարեկան իրացման շրջանառության հաշվետվություն պետք է ներկայացնեք եթե ներմուծում չունեք։