Լիաննա.
Բարի օր։
Այս մասով ծանոցում ունեմ։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում, եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հաշվարկային հաշիվներ եմ դուրս գրել։
Շնորհակալ եմ։
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Ձեր գրածից կարելի է հասկանալ, որ միկրոձեռնարկատիրության համակարգում գրանցված՝ առևտրական գործունեությամբ զբաղվող ա/ձ եք: Բայց հաշվարկային փաստաթուղթ կամ հաշվարկային հաշիվներ եք դուրս գրել, որը խախտում է։
Հավանաբար այդ մասին էլ ծանուցել են Ձեզ՝ նշելով խախտման հոդվածի համարը/5/ և կետը/10/:
Եթե առևտրով եք զբաղվում ու թեկուզ մեկ անգամ հաշվարկային փաստաթղթով ապրանք եք մատակարարել, պետք է միկրոյից անցնեք կամ շրջհարկի, կամ ԱԱՀ դաշտ, դրա մասին են ծանուցել, թե որ ամսաթվից փոխեք հարկման համակարգը։