Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

Մանե.

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը։
Այնպես որ, եթե մնացած բոլոր պայմաններին բավարարում եք, ապա կարող եք համարվել միկրո։

Տիգրան

Նախ նաև Երևանից դուրս գտնվող ռեստորանը, ըստ օրենքի չի կարող գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ հանրային սնունդ է և չի կարող գործել այդ համակարգում, իսկ սննդի առաքումը Երևան հարկման տեսանկյունից տարբերություն չունի:

Մանե

Ըստ օրենքի Երևանից դուրս գործող ռեստորանը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ նշված է, որ սուբյեկտ չեն կարող հանդիսանալ Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի գործունեություն իրականացնողները, բացառությամբ զբոսաշրջային տների մատուցած ծառայությունների:

Anushik

Կշարունակի գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ փաստացի գործունեություն է ծավալում Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս:

Մար

ինչի հյուրատները միկրոյով չեն կարո՞ղ գործել։