Գուրգեն.
Ա/Ձ-ն միկրոյով աշխատում է 2021թ. հոկտեմբերից, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պե՞տք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, և ամեն տարի սկսած 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնե՞նք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարագիր: Զինվորի` 100 000դրամի դեմքում, 1 500դր. ամեն ամիս պետք է վճարել, թե՞ տարին մեկ ու մինչև ե՞րբ և ի՞նչ հաշվեհամարին պետք է վճարել զինվորի գումարը:
ԱՁ եմ, այսինքն` այս տարվա վճարը մյուս տարի եմ վճարելու՞, 3 ամիս եմ աշխատելու այս տարի, 3*100000 =300000, այսինքն` 3*1500=4500դր, մինչև ե՞րբ ու ի՞նչ հաշվեհամարի:
ԱՁ-ի դրոշմանիշային վճարը փոխանցում եք այս 900005001186 հաշվին, ելնելով տարեկան շրջանառությունից, մինչև 20.04.22 աշխատողինը ամեն ամիս մինչև 20-ը:
Մինչև 100 000 աշխատավարձով աշխատողի 1500 դրամ դրոշմանիշային վճարը փոխանցում եք այս 900005001186 հաշվին մինչև 20.04.22: Այո, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պետք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը:
Շատ շնորհակալ եմ Տիգրան, փաստորեն միկրոյով աշխատելու համար ամեն տարի մինչև փետրվարի 20-ը ներկայացնենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը:
Այո, քանի դեռ այն կա:
Հարգելի Գուրգեն,
եթե գործունեությունը դադարեցված կարգավիճակում է` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա ռեժիմի հայտարարություն տալու կարիք չկա, երբ նորից գործունեությունը վերսկսեք էդ ժամանակ 20 օրյա ժամկետ կունենաք ռեժիմի հայտարարություն տալու:
Իսկ Սոց վճար չի՞ վճարում Ա/Ձ-ն, եթե չունի աշխատակից։