Վարդուհի.
Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:
Հոդված 268.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե 1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
Ոչ, եթե ներկայացրել եք շրջանառության հարկի հայտարարություն, ապա ԱԱՀ վճարող 10,08-ից չեք համարվում:
Դուք կհամարվեք շրջ. հարկ վճարող: