Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը կարո՞ղ է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը և հետո գործունեությունը սկսել այլ հասցեում: Կիսվել՝ Նման նյութեր՝ Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը Ինչպե՞ս վերսկսել դադարեցված ԱՁ-ի գործունեությունը Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը
Ավելի լավ չէ՞՝ հասցեի փոփոխության մասին տեղեկացնեք հարկային մարմնին, քանի որ մտադիր եք գործունեությունը սկսել այլ հասցեում:
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը իրավաբանական ա՞նձ է, թե՞ ԱՁ։ Եթե իրավաբանական հասցեն է փոխվելու, ուրեմն պետք է պետ. ռեգիստրով դա ֆիքսել։
Այո, կարող է: Սահմանափակումը վերաբերում է նրան, որ միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ֆիզ. անձը չի կարող իր գործունեությունը դադարեցնել և գրանցվել ԱՁ՝ շարունակելով աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգով, կամ հակառակը: