Էվելինա.
Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:
Ոչ, դուք դուրս եք գրում հաշիվ վավերագրեր: Գնորդը դա ընդունում է որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ: ԱԱՀի մասով ոչ մի պարտավորություն չի առաջանում:
Եթե ԱԱՀ-ի դաշտում աշխատեիք և դուրս գրեիք հարկային հաշխվներ, այս դեպքում դուք այդ ԱԱՀ-ն կվճարեիք, իսկ գնորդը իր վճարելիքից կպասացներ: Կարող եք զանգահարել 044003060:
Խանութներին ապրանքը հանձնելուց Դուք պետք է հաշիվ վավերագիր տեսակի հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք, քանի որ ԱԱՀ վճարող չեք: Իրենք պետք է ստանան ապրանքը սակայն ԱԱՀ-ի հաշվանցում Ձեր մատակարարած ապրանքի հաշվով կատարել չեն կարող ու պետք է այն հաշվի առնեն իրենց կողմից ավելացվող վերադիրի հաշվարկում: Սուպերմարկետը իր փոխարեն է ԱԱՀ վճարում:
Դուք հաշվարկային փաստաթուղթ եք միայն գրում: