Արգիշտի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ-ն, ով զբաղվում է առևտրով, 2024 թվականին աշխատել է միկրոյով, ԱՀՔ քաղվածքով երևում է, որ պետք է վճարի միայն դրոշմանիշային գումարը, բայց պե՞տք է արդյոք վճարի նաև ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Եվ ևս մեկ հարց․ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարելի՞ է ներառել նվազեցումների մեջ։
քանի որ միկր եք եզել, պետք է վճարեք միայն դրոշմանիշային գումարը, չպետք է ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարող եք ներառել նվազեցումների մեջ, եթե դրանք 2025-ին են վերաբերում։
Շնորհակալ եմ շատ
2024թ․ համար պետք է արդեն ՊԵԿ ներկայացրած լինեիք ձև N256-ը և դրան համապատասխան հաշվարկվում է դրոշմանիշային վճարը։ Այդքանով ավարտվում է 2024թ․ տարեկան հաշվարկները և վճարումները /իհարկե եթե վարձու աշխատող չունեիք այդ ժամանակաշրջանում/։ 2025թ․ եթե ներկայացրել եք շրջհարկ համարվելու հայտարարություն,ապա կներկայացնեք եռամսյակային շրջհարկի հաշվետվություն, կվճարեք շրջհարկ, շահութահարկ, սոց վճար և տարեկան դրոշմանիշային վճար